Օն-լայն պարբերական` երիտասարդների համար
Այսօր տեղի է ունեցել «Երիտասարդ» օն-լայն երիտասարդական պարբերականի շնորհանդեսը: Էլեկտրոնային պարբերականն այսօրվանից գործելու է www.youth.am հասցեում: Այն նախաձեռնվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Կայքի աշխատակազմում ընդգրկված են բացառապես երիտասարդ լրագրողներ: Կայքն անդրադառնալու է բացառապես երիտասարդությանը վերաբերող խնդիրներին:
Պարբերականն ունի մի քանի հիմնական բաժիններ եւ 8 հիմնական խորագրեր: Հիմնական բաժիններում կներկայացվեն իրադարձություններ ու հիմնախնդիրներ, անցուդարձ ու կարծիքներ` երիտասարդական տեսանկյունից և երիտասարդների համար: www.youth.am-ը երկլեզու է` հայերեն եւ անգլերեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել