HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում երեխաները կկարողանան զբաղվել սպորտով և սովորել»

Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասներին պահելու կենտրոնին նվիրել է կրթական և վերականգնողական միջոցներ` որպես ազատությունից զրկված անձանց կենսապայմանների բարելավման աշխատանքի մաս: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայության փոխանցմամբ` գրասենյակը նվիրել է սարքեր մարզադահլիճի համար, գրքեր և գրադարանի համար անհրաժեշտ այլ նյութեր: «Աբովյանի քրեակատարողական հիմնարկին ցուցաբերվող այս աջակցությունը արդարադատության նախարարությանը գրասենյակի կողմից ցուցաբերվող աջակցության մաս է` ուղղված ազատությունից զրկված անձանց կենսապայմանների բարելավմանը», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:- «Բացի ազատազրկված երիտասարդների կրթության և առողջության իրավունքի ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման ու օրենսդրական և ընթացակարգային բարելավումների ուղղությամբ տարվող աշխատանքներից, այս կարգի նվիրատվությունը նրանց հնարավորություն կտա ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում զբաղվել սպորտով և սովորել»: 2003թ. սկսած գրասենյակն աջակցություն է ցուցաբերել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը` Հայաստանի քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու և ազատազրկվածների կենսապայմանները բարելավելու հարցում: Քրեակատարողական համակարգի շարունակական բարեփոխումների լույսի ներքո գրասենյակն օգնում է Քրեակատարողական վարչությանը` քրեակատարողական հաստատությունների անձնակազմի մասնագիտական կարողությունները ըստ միջազգային չափանիշների ու պրակտիկայի ամրապնդելու համար: ԵԱՀԿ փորձագետն այժմ գնահատում է քրեակատարողական անձնակազմի ուսուցման կարիքները` իրավական, սոցիալական և հոգեբանական ոլորտներում ուսուցման հետագա նախաձեռնություններն ուղղորդելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter