HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորամասերից մեկում մատուռ է կառուցվել

22-12_maturԱյսօր ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել Սուրբ Կարապետ մատուռի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, զորամասի անձնակազմը, հյուրեր: Զորամասերում նման մատուռների և աղոթարանների առկայությունն էապես նպաստում է զինվորների հոգևոր և ռազմահայրենասիրական դաստիարակությանը, և այս ուղղությամբ զինված ուժերում վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել: Մատուռի օծման արարողությունն իրականացրել է ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter