HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Պետությունն արտադրում է աղքատներ»

22_12-T-SargsyanԵթե մեր երկրի տնտեսական քաղաքականությունը շարունակի այս ուղղով գնալ, մենք կդառնանք 20-րդ մակարդակի երկիր: Անփոփոխ քաղաքական ուժերը՝ փոփոխվող դեմքերով, փաստորեն չեն բերում որեւէ փոփոխություն մեր տնտեսական քաղաքականության մեջ: Ինչպե՞ս եղավ, որ անցած տարի բյուջեն ներկայացնելիս մեզ ասացին, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա ամենաքիչն է անդրադառնալու եւ նույնիսկ կարող է դրական անդրադառնալ, բայց մենք ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլեւ շատ երկրների հետ համեմատած՝ խայտառակ անկում ունեցանք», - hարցնում է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա կարծում է, որ խոշոր տնտեսական անկման պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամը չէր. «Խնդիրն այն է, որ Հայաստանում ամեն մի ոլորտ գտնվում է մի քանի մարդկանց ձեռքին եւ նրանք, զգալով այդ վտանգները, կարող են այդ ոլորտի զարգացմանը չմասնակցել եւ դրանով ստագնացիա առաջացնել»,- ասում է տիկին Ալավերդյանը: Պատգամավորին հատկապես մտահոգում է, որ Հայաստանում չկան պետության կողմից վերահսկվող բնակելի տարածքներ. «Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կորցնում են իրենց տանիքը՝ վաճառելով տները, բայց մենք այդպես էլ չմտցրեցինք սոցիալական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող բնակարանաշինությունը, որպեսզի մարդիկ վարձով ապրեն այդտեղ պետության կողմից վերահսկվող գներով»: «    Երկիրը տանում ենք դեպի աղքատացում, սա մի քաղաքականություն է, որն ամեն օր բերում է մեզ նոր աղքատներ: Օրինակ՝ նորմալ աշխատավարձ ստացող մարդը երբ անցնի թոշակի, աղքատանում է, եթե այլ օգնող չունենա: Պետությունն արտադրում է աղքատներ: Եթե մարդ ծնվում է հաշմանդամ կամ դառնում է հաշմանդամ, նա ստիպված է լինել աղքատ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter