HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ` առանց զոհերի

23-12_fire Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սմբատ Զորավարի փողոցի թիվ 51 տան տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.25-ին: Տանը հարակից էլեկտրական վահանակում այրվել է 3 հաշվիչ: Այրվել է անասնակեր Նույն օրը, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 43 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.28-ին, մարվել` 15.15-ին:Այրվել է Մացակյանի տան բակում կուտակված 1,5 տոննա անասնակերը: Հրդեհ նկուղում Նույն օրը, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 134-րդ շենքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.25-ին: Շենքի նկուղում այրվել է երկու դուռ եւ թղթի թափոն: Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter