HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Մեղրիի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը: Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, (օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը, այն է` «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի գնահատումը պարտադիր է») քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, քաղաքապետարանի վարչական շենքի 189,2 քառակուսի մետր տարածք ունեցող դահլիճը՝ 5 մլն 675 հազար դրամ շուկայական արժեքով, 2005 թ. դեկտեմբերի 20-ին վաճառել է իր եղբորը` Ռ. Խուդյանին` ակնհայտ ցածր գնով, ընդամենը  567 հազար դրամով: Բացի այդ, 16 մլն դրամ շուկայական արժեք ունեցող համայնքային սեփականություն հանդիսացող Մեղրիի նախկին խճաքարի գործարանի հարեւանությամբ գտնվող 5 հա արտադրական նշանակության եւ 7.5 մլն դրամ շուկայական արժեք ունեցող 15 հա գյուղատնտեսական այլ նշանակության հողատարածքն ակնհայտ ցածր գնով՝ համապատասխանաբար 13 մլն 860 հազար և 551 հազար 250 դրամով վաճառել է ավագանու անդամ Ս. Համբարձումյանին: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Մ. Հովհաննիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով համայնքին պատճառվել 14 մլն 196 հազար 750 դրամի վնաս: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter