Անցած 7 օրում
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփոգրերի` դեկտեմբերի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից 39-ը բացահայտվել է: Բացահայտվել է նաև խարդախության` 24, գողության` 29, կողոպուտի` 2, ավազակային հարձակման` 2 , խուլիգանության 9 դեպք, ապօրինի ծառահատման` 2 և թմրամիջոցների ապօրինի շրջանառության 11 դեպք: Հիշյալ ժամանակահատվածում արձանագրված յուրացման կամ վատնման` 4 և մաքսանենգության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է խարդախության և ավազակային հարձակման 1-ական, ապօրինի ծառահատման` 2 , գողության` 7 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 42-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել