HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չվավերացնել այդ փաստաթղթերը նշանակում է ապտակել միջազգային հանրությանը»

28_07-kh_harutyunyan«2009-ը մեր ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ամենահամարձակ նախաձեռնությունների տարի»,- ամփոփելով ընթացիկ տարին` «Հայացք» ակումբում ասաց «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինի խոսքով` Հայաստանում անվտանգ զարգացման հեռանկարները մշտապես պայմանավորված կլինեն նրա հարևանների քաղաքական կամեցողությամբ: Հետևաբար` Հայաստանի երկարաժամկետ, կայուն զարգացման համար երաշխիքներ ձևավորել կարելի է` բացառապես կարգավորելով հարաբերությունները հարևանների հետ: «Եվ  այդ կոնտեքստում, անկասկած, հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելն ունի ռազմավարական կարևորություն Հայաստանի համար: Խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև այնպիսի համակարգի ձևավորման մասին, որը հնարավորություն կտա երկու պետություններին նույնիսկ ամենավիճելի հարցում լուծումները գտնել բանակցությունների արդյունքում»,- ասաց նա: Խ. Հարությունյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն բխում է Թուրքիայի ռազմավարական հետաքրքրություններից: Թուրքիան մտադիր է ստանձնել տարածաշրջանի ամենաազդեցիկ պետության դերակատարումը: Իսկ այդ հավակնությունը չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության կողմից, եթե նա չկարողանա իր հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ: «Ստորագրված արձանագրություններն իրավամբ իրենց մեջ որևէ նախապայման չեն պարունակում, դրանք որևէ խնդիր չեն լուծում, ընդամենը հնարավորություն են բացում երկու պետությունների շատ բարդ, երկար ժամանակ պահանջող, բայց շատ կարևոր հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու գործընթացը սկսելու համար»,- ասաց նա: Խ. Հարությունյանը համոզված է, որ արձանագրությունները վավերացվելու են և' Թուրքիայի, և' Հայաստանի կողմից. դա բխում է երկու երկրների շահերից, և դա է պահանջում կոնկրետ ստեղծված իրավիճակը: «Չվավերացնել այդ փաստաթղթերը նշանակում է ապտակել միջազգային հանրությանը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter