HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհուրդը դեռ ճանապարհ ունի անցնելու

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ տնտեսական առումով 2009 թվականն ամենաշահեկան տարին չէր, և միամիտ կլիներ ենթադրել, թե այն այդպիսին կլինի: «Այս տարին գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե այն, թե ինքան անկում գրանցվեց ՀՆԱ-ում, այլ թե կառավարության, իշխանության քաղաքականությունը հնարավորություն տվե՞ց խուսափել սոցիալական ծանր հետևանքներից»: Խ. Հարությունյանի գնահատմամբ` տեղի ունեցավ խնայողությունների վատնում, գործազրկության աճ, սակայն, ըստ նրա` շնորհիվ կառավարության «շատ հավասարակշռված քաղաքականության», որևէ սոցիալական լուրջ ծրագիր չի տապալվել: «Օրինակ` կենսաթոշակների` ամիսներով ուշացում չենք արձանագրել, մենք չունենք պետական պարտքերի հսկայական կուտակումներ կամ աշխատավարձերի չվճարումներ»,- ասաց նա: Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև Հանրային խորհրդի ձևավորումը, որը դեռևս գտնվում է կայացման փուլում: Խ. Հարությունյանի գնահատմամբ` դա բավականին լուրջ կառույց է և կարող է դառնալ հանրությանն ու իշխանությանը կամրջող կառույց: «2009-ը իր ամբողջ կարողություններով ներակայնալու հնարավորություն Հանրային խորհրդին չի տվել, մենք նոր-նոր սկսել ենք աշխատել: Երեք ամսվա կենսագրություն ունեցող կառույցը չի կարող հանրության վստահությունը վայելել: Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: 2010ը հանրությանը ներկայնալի լինելու, հետևաբար` նաև վստահություն ձեռք բերելու տարի է  լինելու: Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան, որ այս կառույցը լուրջ հնարավորություն է իշխանություններ-հանրություն երկխոսություն ծավալելու համար»,- ասաց նա` նշելով, որ այս կառույցի հաջողությունը բացառապես պայմանավորված է լինելու խորհրդի անդամների նվիրվածությամբ: «Եթե Հանրային խորհուրդը չկայանա, ապա պատասխանատվությունը կլինի նրա անդամների վրա, ուրիշ ոչ մեկի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter