HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին ավազակային հարձակում. դիմակավորվածները բռնություն են գործադրել քնած ընտանիքի նկատմամբ

Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսաբացից առաջ 7 հոգի՝ դիմակավորված և զինված հրազենով, մուտք են գործել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 40-ամյա Վարդան Վարդումյանի սեփական տուն:

Վերջինս կնոջ՝ Սուսաննա Ֆահրադյանի և 3 երեխաների հետ քնած է եղել: Հանցագործները հենց անկողնում պատանդ են պահել Վարդումյաններին, կապել են ու բռնության ենթարկել:

Նրանք տնից գողացել են 1800 ԱՄՆ դոլլար, 150 Եվրո, 3,5 միլիոն դրամ և մեծ քանակի ոսկյա ու արծաթյա զարդեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ Վարդան Վարդումյանը զբաղվում է թունաքիմիկատների առևտրով:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քր. օր.-ի 176 (ավազակային հարձակում) և 335 հոդվածների (ապօրինի զենք, զինամթերք կրելը) հատկանիշներով:

Մեկնաբանություններ (1)

Aram
These thieves are daring to get caught. Have you tried to keep a secret among seven honest people let alone these....?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter