HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն «Հախվերդյանշինմոնտաժ»-ի տարածքում

Նախօրեին` ժամը 15.00-ին, «ձախ դաստակի շրջանի ջնջխված վերքեր, 4-րդ և 5-րդ մատների ամպուտացիա» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1945 թ. ծնված Զավեն Պ.-ն: «Պարզվել է, որ վնասվածքները նա ստացել է «Հախվերդյանշինմոնտաժ» ԲԲԸ տարածքում` անհայտ տեսակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նշված վայրից հայտնաբերվել է պայթուցիչ գործարկման լծակ, պայթուցիչի օղակ` ապահովիչ ձողով և Զավեն Պ.-ինին պատկանող ձեռնոցը` պատառոտված ու արյան հետքերով: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter