HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2012-ին ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում ավելի մեծ է լինելու, քան հիմա

«Չգիտեմ` «Ժառանգությունը» կպահպանի՞ ներկայացվածությունը խորհրդարանում, թե՞ ոչ: Դաշնակցության ներկայացվածությունը երևի մի քիչ կպակասի: Բայց այն, ինչ կարելի է անվանել արմատական ընդդիմություն, երևի ներկայացված կլինի խորհրդարանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կուսակցությունները, ըստ էության, կարող են հաղթահարել բարիերը, եթե իհարկե նրանք չլինեն այնքան պասիվ, ինչքան եղել են վերջին մի քանի ամսվա ընթացքում: Ակտիվությունը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ այն ակտիվությունը չէ, որը ակնկալվում է»: 2012 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ այսպիսի կանխատեսում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Քաղաքագետի կանխատեսմամբ` այն հիմնական կուսակցությունները, որոնց մենք կարող ենք անվանել «արդյունավետ խորհրդարանական քաղաքական կուսակցություններ», մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին: Իսկ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում ավելի մեծ է լինելու, քան հիմա: «ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին տեսնո՞ւմ եք խորհրդարանում»,- հարց ուղղվեց քաղաքագետին: Նա պատասխանեց. «Ինձ թվում ` նրանք էլ են իրենց տեսնում խորհրդարանում: Եռյակը կշարունակի իր ներկայությունը, և խնդիրը արդեն լինելու է այն, թե ինչ տեսակի կոալիցիա կարող է ստեղծվել: Ինձ թվում է` ընտրությունների ժամանակ նրանք հանդես են գալու որպես առանձին կուսակցություններ»: Լրագրողներից մեկն ասաց, որ 1995 թ.-ից ի վեր հասարակական հիմնական շարժերը տեղի են ունենում անգամ ոչ խորհրդարանական, այլ հենց նախագահական ընտրությունների ժամանակ, և հարցրեց, թե այս տեսանկյունից ինչպիսի՞ նախագահական ընտրություններ են սպասվում: Ալեքսանդր Մարգարովի խոսքերով` ընդդիմությունը պետք է դասեր քաղի նրանից, որ իր համար առաջնային համարեց ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունները, անջատ-անջատ մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, և այդ պատճառով պարտվեց: «Դրա համար ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը փորձելու է կամ պետք է փորձի հանդես գալ միասնական  ուժերով, և փորձը մեզ մոտ առայժմ եղել է բավական բացասական այն իմաստով, որ ստեղծվում են հիմնականում նեգատիվ կոալիցիաներ` ինչ-որ բանի դեմ, այլ ոչ թե ինչ-որ բանի կողմ: Եթե այս փորձը շարունակվի` ստեղծել ընդդիմություն ինչ-որ բանի դեմ, այլ որ թե ինչ-որ կառուցողական քաղաքականության, կառուցողական ծրագրի շուրջ, ընդդիմությունը լինելու է ավելի պարտվողական վիճակում, քան կարող է լինել»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը: Նրա համոզմամբ` ընդդիմությունը պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկներ, այլ ոչ թե բանաձևեր կամ հռչակագրեր: «Գուցե թվում է, թե նախագահական ընտրությունները հեռու ապագայում են: Քաղաքականության մեջ 3 տարին այդքան էլ հեռու ապագա չէ: Ինչ վերաբերում է այս ընտրություններին, բնական է, որ իշխանությունը առայժմ կարծես թե ունի մեկ միասնական թեկնածու: Ընդդիմությունը առայժմ չի առաջադրել ուրիշ մեկ ընդհանուր թեկնածու: Բայց զարգացումները դեռ կարող են փոխել ամեն ինչ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter