HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատանիների վիճաբանությունն ավարտվել է կացնի հարվածով

kacin_23.12.09Երեկ` ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթնային մասի և ձախ նստատեղի կտրտված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Գոռ Ա.-ն: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է դրանից կես ժամ առաջ Հակոբյան փողոցի սկզբնամասում գտնվող մարզադաշտում վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից կացինով իրեն հարվածելու հետևանքով: «Պարզվել է, որ Գոռ Ա.-ին կացինով հարվածել և վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Լաերտ Մ.-ն: Վերջինս հանձնվել է ծնողների հսկողությանը: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter