HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում կրճատվում են բյուջեի ծախսերը

23_12-navtՏնտեսագիտության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ նավթի եկամուտների նվազման հետեւանքով կատարված բյուջեի կրճատումը կարող է վնասել հասարակության ամենախոցելի խմբերին Ադրբեջանի` եկող տարվա բյուջեում ծախսերի կրճատումներ կլինեն այն բանից հետո, երբ կառավարությունը մոտ մեկ երրորդով իջեցրեց նավթի համար նախատեսված գները: Երկրի բյուջեի նախագծի համաձայն` եկամուտները կնվազեն մոտավորապես 17 տոկոսով, ինչի արդյունքում հարկավոր կլինի 9 տոկոսով կրճատել ծախսերը:  Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն այս մռայլ հեռանկարի պատճառը տեսնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեջ, սակայն նշում, որ կառավարությունը դեռեւս վճռական է տրամադրված Ադրբեջանում հետագա ներդրումներ կատարելու վերաբերյալ: «Մենք նաեւ հաշվի ենք առել հաջորդ տարի ակնկալվող համաշխարհային առեւտրի վերակենդանացումը եւ վարկերի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, 2010 թվականի բյուջեն ուղղված է Ադրբեջանի պաշտպանունակության հետագա ամրապնդմանը, ձեռնարկատիրությանն աջակցություն տրամադրելուն, էներգետիկ եւ արդյունաբերական անվտանգության, ինչպես նաեւ դրամային քաղաքականության ամրապնդմանը», - հայտարարել էր Շարիֆովը խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Պետական եկամուտների հիմնական մասը կազմող նավթի կանխատեսված գինը, սահմանվել էր 45 դոլար մեկ բարելի դիմաց` ի տարբերություն այս տարվա բյուջեով նախատեսված 70 դոլարի: Այս կանխատեսումը չափազանց լավատեսական դուրս եկավ` ստիպելով բյուջեին գումար փոխ առնել Պետական նավթային հիմնադրամից: Այս հիմնադրամը ստեղծվել էր նավթային արդյունաբերությունից ստացվող գերշահույթի պահպանելու նպատակով. այսպիսով փորձ էր արվում պաշտպանել երկրի տնտեսությունը արտաքին արժութային գործարքներից ստացվող եկամուտների արդյունքում առաջացող ինֆլացիոն ճնշումներից: «Բյուջեում Նավթային հիմնադրամից փոխանցվող միջոցների մասնաբաժինն անցյալ տարվա համեմատությամբ աճել է 8.7 տոկոսով` հասնելով 49.1 տոկոսի: Ստացվում է, որ պետական բյուջեի համարյա կեսը կազմված է Ադրբեջանի ապագա սերունդներից «պարտք վերցրած» դրամից: Դա սարսափելի է», - ասում է տնտեսագետ Ֆարհադ Օմարովը: Տնտեսագիտության ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ բյուջեն կարող է վնաս հասցնել հասարակության ամենախոցելի խմբերին: «Հասարակական կարիքների համար նախատեսված բյուջետային ծախսերը հաջորդ տարի կկրճատվեն 5 տոկոսով: Կրթության համար նախատեսված ծախսերը կկրճատվեն 5.6 տոկոսով, առողջապահության` 5.9, հանրային աջակցության` 4.9, հեռուստատեսության եւ ռադիոյի պետական ընկերության` 6.6, կոմունալ ծառայությունների` 5.1 եւ գյուղատնտեսության` 18.2 տոկոսով», - ասում է Ազատ տնտեսության օգնության կենտրոնի ղեկավար Զոհրաբ Իսմայիլը: «Պետական ներդրումներն ընդհանուր առմամբ կկրճատվեն 25 տոկոսով: Ոչ ոք դեռ չի նկատել ճգնաժամը: Ադրբեջանում ճգնաժամը կշարունակվի, քանի որ երկրի տնտեսությունը բազմազան չէ, իսկ բանկային սեկտորը թույլ է: Ադրբեջանում սա կարտահայտվի գործազրկության աճի, պահուստային դրամամիջոցների նկատմամբ ճնշման, ինֆլյացիայի առնվազն 10 տոկոսով աճի եւ ոչ-նավթային արդյունաբերության մրցունակության հետագա անկման միջոցով»: Խորհրդարանում աննշան ազդեցություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները խիստ քննադատության են ենթարկել կառավարության ծրագրերը: «Չնայած այն փաստին, որ անցյալ տարի մետրոյի տոմսերի եւ գազի գները եռապատկվեցին, իսկ սննդամթերքի գները կտրուկ աճում են, հասարակական կարիքների համար նախատեսված բյուջետային ծախսերը կրճատվել են: Բացի այդ, ավելացել են դատական, ոստիկանական եւ վարչական ծախքերը», - ասում է «Մուսավաթ» խմբակցության անդամ Իքրամ Իսրաֆիլը: Այնուամենայնիվ, նոր բյուջեն, չնայած ծախսերի զգալի կրճատումներին, արժանացել է խորհրդարանում կառավարության կողմնակիցների հավանությանը: «2010-ի բյուջեն ազգային տնտեսության աճի իրական հնարավորություն է ստեղծում», - ասում է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն: Խնայողական բյուջեն, հավանաբար, թույլ կտա ազատ շնչել ձեռնարկատերերին: Այն, որ կառավարությունը չկարողացավ այս տարի ճիշտ կանխատեսել նավթի գները, ինչին հետեւեց հարկային եկամուտների կրճատումը, բիզնես ոլորտում դժգոհություն առաջացրեց հարկային հալածանքների կապակցությամբ: «Նավթի մեկ բարելի միջին գինը բյուջեի նախատեսած 70 դոլարից շատ ավելի քիչ էր: Սա հատկապես զգալի էր ամռանը, երբ նավթի գինն օր օրի նվազում էր: Բյուջեն հնարավոր չէր իրականացնել, ահա թե ինչու ծախսերը պետք է կատարվեին բիզնեսից փող կորզելու միջոցով: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ամենից շատ վնասել է մասնավոր սեկտորին, ոչ պետականին», - ասում է անկախ քաղաքական մեկնաբան Բոյուկագա Ագաեւը: Ճգնաժամը նաեւ ազդել է մեքենաների ներմուծման ու շինարարության ոլորտների վրա, որոնց ուղղակի վնաս էր հասցվել ծախքերի կրճատման եւ վարկերի տրամադրման պայմանների խստացման հետեւանքով: Հարկային պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2009-ի առաջին 10 ամիսների ընթացքում մեքենաների ներմուծման ծավալը կրճատվել է 39 տոկոսով անցյալ տարվա համեմատությամբ: Սա այն գործոններից մեկն էր, որոնց շնորհիվ կանխատեսված հարկային եկամուտների 90 տոկոսից պակասը մուտք գործեց բյուջե: Պահանջարկի արդյունքում առաջացած նույն ճգնաժամը գրավել է նաեւ անշարժ գույքի սեկտորը: Բիզնեսի կառավարման խորհրդատվական ընկերության (MBA) տվյալներով` նորակառույց բնակարանների գները իջել են 18.5 տոկոսով, մինչդեռ հին տների գների անկումը հասել է 15 տոկոսի: Իսկ ավելի թանկարժեք տների գները կրճատվել են մեկ քառորդով: Փորձագետների կանխատեսումներով, սակայն, նավթի իրական գներն այս տարի ավելի բարձր կլինեն կառավարության նախատեսած` 1 բարելի դիմաց 45 դոլարի համեմատությամբ, իսկ սա նշանակում է, որ բավարարվելու համար անհրաժեշտ է ունենալ պահուստային ֆոնդ: « Նավթի գինն իսկապես մեծ նշանակություն ունի բյուջեի համար, հետեւաբար իրական հնարավորություն կա, որ 2010 թվականի բյուջեում ավելցուկ կլինի», - ասում է տնտեսագետ Օքտայ Հագվերդիեւը: Քենան Գուլուզադե, Բաքու Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter