HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են նաև «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության գործարկման հարցերը

23_12-AGNԵրեկ Հայաստանի արտգոործնախարարությունում քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, չինական կողմից` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, խորհրդակցություններին քննարկվել են տարածաշրջանային, երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ  «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերին: Չինաստանից ժամանած պատվիրակությանը ընդունել է նաեւ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը նշել է հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը  եւ գոհունակություն հայտնել  քաղաքական խորհրդատվությունների հաջող ընթացքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter