HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

18_12-GulgulyanՀարգելի պարոն Սերժ Սարգսյան, ես դիմում եմ Ձեզ, քանի որ այլեւս կորցրել եմ հույսը, թե կարող եմ մեր դատական ատյանների միջոցով հասնել արդարության: Բանն այն է, որ իրավապահները սկսած 1999 թվականի մայիսից մինչ օրս ամեն տեսակի հնարանքների դիմում են հանցանքն ու կեղծիքները պարտակելու նպատակով: Մինչ օրս իրավապահների կողմից կանխամտածված հաշվի չի առնված եւ ընդհանրապես չի հիշատակված. 1. ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ժիրայր Խառատյանի 20.06.2000թ. ցուցումը, որտեղ հստակ ասված է այն, որ Ս. Կարախանյանի, Ա. Խրիմյանի կողմից հանցագործությամբ (անչափահաս երեխաներին առեւանգելու ահաբեկչությաբ, հրազենի գործարդմամբ եւ այլն) ինձ պատճառված է 53 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս: 2. 05.08.99 թ. քրեական գործը կարճվել է՝ կեղծելով վաղամեռիկ քննիչի ստորագրությունը եւ փոխելով առերես հարցաքննության ամսաթիվը: 3. 19.09.05 թ. դատարանի կողմից կայացված վճռով անվավեր է ճանաչված 20.04.02թ. «Պայմանագիրը», որը պարտակում էր նախկին կեղծիքներն ու օրինազանցությունները: 4. Մինչ որս ոչ մի փորձաքննություն չի նշանակվել իմ կողմից մատնանշված ակնհայտ կեղծիքների կապակցությամբ: Հարգելի պարոն նախագահ, սա ընդամենը իրավապահների թույլ տված օրինազանցությունների մի մասն է, այն ամբողջությամբ կներկայացնեմ Ձեզ, եթե ինձ նման հնարավորություն տրվի: Խնդրում եմ Ձեզ, որպես երկրի նախագահի, սահմանել վերահսկողություն կատարված եւ մինչ օրս շարունակվող անօրինականությունների նկատմամբ, որի արդյունքում ես կրել եմ 53 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Տուժող՝ Պարույր Գուլգուլյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter