Բեռնատարն ընկել է գետը
Երեկ, ժամը 13.05-ին Վանաձորի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ախթալա քաղաքի մոտ բեռնատար ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի բաժնի փոխանցմամբ` նախնական տվյալներով` Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ու գետն ընկել դեղորայքով, հեռադիտակներով ու վրաններով բեռնված` «ՄԱՆ» մակնիշի ՍՏ 6567 ՍՆ պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Սպայկով Գեորգի Գեորգիեւը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ և բնապահպանության նախարարությունները:
Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի եւ Թումանյանի հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմի ուժերով կատարվել են դեղորայքի` ավտոմեքենայից դուրս բերման աշխատանքներ:
Փրկարարների ուժերով դեղորայքի մի մասը տեղափոխվել է ափամերձ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել