HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի դատաքննությունը կշարունակվի հաջորդ տարի

24-12-s_safaryanԵրեկ Ավան և Նոր-Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ռադիո Հայ»-ն ընդդեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում «Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը փորձել է հիմնավորել, որ իրենք քաղաքականապես չեզոք լրատվամիջոց են եւ որ Ստեփան Սաֆարյանի գրած հոդվածը արատավորում է ռադիոկայանի գործարար համբավը: Դատարանը ժամանակ է տվել Ստեփան Սաֆարյանին, որպեսզի նա գրավոր պատասխան ներկայացնի «Ռադիո Հայ»-ի ներկայացուցչի մատնանշած փաստարկների վերաբերյալ եւ դատական նիստը հետաձգել է մինչեւ հունվարի 14-ը: Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ»-ը պահանջում է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարտադրել հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, պատրաստելով և հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր: Ստեփան Սաֆարյանը «Հրապարակ» օրաթերթում հոդված էր հրապարակել, որտեղ ռադիոհաղորդումն անվանել էր «նախագահականից իջեցված պատվերով երկսերիանոց ռադիոհամերգ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter