HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն եւ փլուզում «ՄԱՊ»-ի արտադրամասում, կան տուժողներ

Երեկ Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.45-ի սահմաններում Լենուղի գյուղում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում: Պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ` նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1979 թ. ծնված Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Դավիթ Աբաջյանը, կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Աբրահամյանը եւ 1988 թ. ծնված Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով` Երեւանի այրվածքների կենտրոն: Ըստ բժիշկների` Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter