HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդես-վաճառք` տարբեր երկրների մշակութային համագործակցության նպատակով

exhibition_24.12.09Բրիտանական  խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 25-ին, ժ. 12.00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Միջնադարյան արվեստի սրահում (3-րդ հարկ) կկայանա «EXPO - Թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես-վաճառք և մեկօրյա սեմինար Հայաստանի մարզերի և Երևանի թանգարանների ներկայացուցիչների համար: Ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի` «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի նախաձեռնություն է, կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Փայտարվեստի թանգարանի, Էրեբունու թանգարանի, ICOM -ի Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերության կողմից: Սեմինարը վարելու է Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին, ով Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագրի ղեկավարն է: «Մշակութային  արդյունաբերության զարգացում» ծրագիրը  ներկայացվել Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի կողմից: Ծրագրի շրջանակում 2008-2009թթ. համագործակցություն է հաստատվել Հայաստանի և Վրաստանի թանգարանների միջև, Միացյալ Թագավորությունից հրավիրված մասնագետների կողմից կազմակերպվել է համատեղ աշխատաժողով ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ, իրականացվել են փոխայցելություններ և փորձի փոխանակում: Ծրագրի  նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին համագործակցել այլ երկրների մշակութային գործիչների հետ, զարգացնել թանգարանային մշակույթն ու մասնավորապես նպաստել թանգարանային հուշանվերների արտադրման գործընթացին: Ծրագրի շրջանակում երկու երկրների թանգարանները ստեղծել են հուշանվերային նմուշներ և տեղադրել համատեղ վեբ կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter