HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Բանակում H1N1 չկա

Երեկ թերթերից մեկը գրել էր, որ Դիլիջանի զորամասի սպա Վահագն Խաչատրյանը մահացել է խոզի գրիպից և որ Մուրացանի հոսպիտալում նրան չէին սպասակել` պահանջելով ուղեգիր: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ սպան մահացել է ծանր թոքաբորբից և հոսպիտալում էլ նրան սպասարկել են: Գնդապետ Փարսադանյանի փոխանցմամբ` այս տարի բանակում մյուս տարիների համեմատ նվազել է սուր շնչառական հիվանդությունների թիվը: Դա, ըստ նրա, բացատրվում է այն հանգամանքով, որ նախարարությունում կա առաջնակարգ դեղորայք, անհրաժեշտ պայմաններ և զինծառայողներին պատվաստում են 11 հիվանդությունների դեմ: «Բանակում այսօր H1N1 չկա, և ես հանգիստ եմ իմ զինվորների համար: Բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծվել են: Երբ որևէ զինվոր ջերմություն է ունենում, անմիջապես հոսպիտալացնում ենք և միջոցներ ձեռնարկում: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք բանակում առողջական կայուն վիճակ ապահովելու համար»,- ասում է Ա. Փարսադարյանը: Ռազմաբժշկական վարչության պետը նշում է, որ զինված ուշերում զգալիորեն նվազել է մինինգիտի, հեպատիտի և մի շարք այլ հիվանդությունները, բայց դեռ ամեն տարի լինում է ջրծաղիկ, տարբեր ալերգիաներ: 2009 թ. հիվանդություններից զինվորների մահացության դեպքեր չեն եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter