HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». փորով տեսուչները փողո՞վ են մնացել ՃՈ-ում

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, «Հրապարակի» տեղեկություններով, թեեւ շատ ընկճված է, սակայն իրեն «տղամարդավարի» է պահում։ Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել է՝ հանգիստ գրիր, որ ես եմ ասել, իմ հրահանգով է եղել ամեն ինչ։

Ինչ վերաբերում է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը։ Մասնավորապես՝ ուսումնասիրվում է նաեւ, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները։

Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի եւ տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել՝ իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում է սահմանափակումները, եւ դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով։

Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քանիսն արդեն գրել են, որ փող են տվել, մնացել պաշտոններում։

Մեկնաբանություններ (2)

Vahagn
տենաս, էդ որոշումը հրահանգը, հրամանը կամ չգիտեմ ինչ որ անունով նորմատիվ ակտը հանել են այն մասին, որ փորով ոստիակն չպետք է լինի, տենաս իսկականից գրանցել են ՀՀ արդարադատնախում: Եթե նույնիսկ գրանցման ենթակա էլ չի, ապա տեսնես նման որոշում հանողը կամ նման որոշման նախագիծ կազմողը տեղյակ է եղել կամ էլ տեղյակ պահել է որոշում ստորագրողին, որ դա կարող է հակասել ՀՀ աշխատանքային օրենսգրքին, էլ չեմ ասում ՀՀ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն արգելվում է խտրականությունը, դրա ցանկացած դրսևորումները, նույնը նաև վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետին: Երբ որ մի ոստիկանի այդ հիմքով հեռացնեն կամ տեղափոխեն այլ աշխատանքի, ես կանխակալ կարծիք ունեմ, որ դատական վեճ լինելու դեպքում, այն կարող է հետաքրքիր գործ լինել ու ի օգուտ հեռացվող աշխատողի:
Arsen
Պահո տեսաք ինչա եղել կաշառք են վերցրել, սրանք իրանց գժի տեղ են դրել բա կաշառքա վերցրել որ ձեր նալոգները կարանա տա, թե չէ դուք էլ էսքան ժամանակ տեղյակ չեք եղել հա, լռիվ գժի տեղ են մեզ դրել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter