HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ընդունելություն` միայն պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերում

17-12_Artsakh2010-2011 ուսումնական տարում Արցախի պետհամալսարանում առկա ուսուցմամբ ընդունելություն կկատարվի 26, իսկ հեռակա` 15 մասնագիտությունների գծով: ԼՂՀ պետական եւ ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցմամբ 2010-2011 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների` օրերս կառավարության հավանությանն արժանացած ցանկի համաձայն` նշված ուսումնական տարում ընդունելություն կկատարվի ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, ինչպես նաեւ ոչ պետական հավատարմագրված` Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններում եւ «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտում: Ինչպես կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բոլոր տեղերում էլ ընդունելությունը կանցկացվի միասնական քննություններով: Ընդունելություն, ինչպես այս տարի, հաջորդ տարի նույնպես չի լինի հանրապետությունում գործող ոչ պետական բուհերում: Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Արա Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի պետհամալսարանում եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանում առկա ստոմատոլոգիայի բաժնի վրա, ինչպես նաեւ խոսեց համալսարանում գործող ստոմատոլոգիական կլինիկայի պայմանների մասին: Առողջապահության նախարարը պարզաբանեց, որ պայմանները 80 տոկոսով համապատասխանում են լիցենզավորման պահանջներին: Վարչապետն էլ իր հերթին հանձնարարեց դրանք լիովին համապատասխանեցնել անհրաժեշտ պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter