HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տիգրան Կարապետյան. «Ես կընտրեի Նիկոլ Փաշինյանին»

25-12_nikolԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ եթե ինքը Կենտրոն վարչական տարածքի բնակիչ լիներ, ապա հունվարի 10-ին կայանալիք պատգամավորության ընտրություններում իր քվեն կտար «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Եւ ոչ թե այն պատճառով, որ նրան համակրում եմ, այլ ուղղակի նա ավելի գերադասելի է, քան մյուսները»,- նշեց Կարապետյանը: ԱԼՄ Հոլդինգի ղեկավարը չի պատրաստվում եթերից ժողովրդին Նիկոլ Փաշինյանին ընտրելու կոչ անել. «Որովհետեւ ես կոնգրեսական չեմ, ես Ժողովրդական կուսակցությունն եմ ներկայացնում»: «Հունվարի 10-ի ընտրություններում լավ բան չեմ սպասում, հերթական անգամ կվարկաբեկվի իշխանությունը, ժողովուրդը չի կարողանա իր կամքն արտահայտել, կլինի իմիտացիա»,- կանխատեսում է Ժողովրդական կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի ղեկավարած Ազգային միաբանություն կուսակցության ներկայացնող թեկնածուին, ապա Տիգրան Կարապետյանը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսացկությունը կարող է նրան անցկացնել` վերահսկողության տակ պահելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter