HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հայտնի է ՀՀ նախագահության առաջին թեկնածուն

T.Karapetich-25-12Քիչ առաջ «Հայելի» ակումբում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ ինքը մասնակցելու է 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին. «Ես բոլոր ընտրություններին մասնակցելու եմ, որպեսզի ժողովուրդն այլընտրանք ունենա»,- նշեց Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահայտած այն համոզմունքին, թե հաջորդ ընտրություններին նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, Տիգրան Կարապետյանն ասաց, որ եթե նման հայտրարաթյուն են անում, նշանակում է` ժողովուրդը ընտրելու հնարավորություն դարձյալ չի ունենալու: «Ոչ ոք չի կարող ասել, թե ժողովուրդն ում կտա իր ձայնը»: 2009 թվականը Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում. «Անհնարին կլիներ դրական գնահատել, որովհետեւ ապրեցինք մարտի 1, ապրեցինք տխուր համաներում, որովհետեւ դատապարտյալների նույնիսկ 10 տոկոսը դուրս չեկավ, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները»: Այս տարվա ձեռքբերումներից ԺԿ նախագահն առանձնացրեց Սերժ Սարգսյանի օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությունը. «Որպեսզի կարողանանք հետ վերցնել ստորագրությունը, որովհետեւ թուրքերը պրիմիտիվ ձեւով մեզ խաբեցին: Նրանք իրենց դիվանագիտությունը միշտ էլ հիմնել են խաբեության վրա»,- նշում է Տիգրան Կարապետյանը: «Հետքի» այն դիտարկմանը, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե այս տարի, այլ 2008-ին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ դա նախորդ տարի էր, ես այդ գործընթացը մի կտոր եմ համարում, մարտի 1-ի մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը դա մի շրջան է, 2010 թվականն ուրիշ կլինի: Մենք հիմա չենք հիշատակում ապրիլի 12-ը, բայց դա էլ ենք ունեցել, իսկ մարտի 1-ը հիշատակում ենք, այն կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter