HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Իսկապես, մեծ խելքի կարիք չկա»

23_12-Rustamyan-AbrahamyanԱյսօր «Հայացք» ակումբում ԱԺ պատգամավոր (ՀՅԴ խմբակցություն) Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաև երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահայտած այն մտքին, որ քաղաքական գործիչ լինելու համար մեծ խելք պետք չէ: «Այնպես, ինչպես նրանք (իշխանությունները) են գործում, իսկապես, մեծ խելքի կարիք չկա»,- ասաց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է նրան, որ իրեն ընդդիմադիր համարող դաշնակցության հանրահավաքներին քիչ մարդիկ են մասնակցում, Արմեն Ռուստամյանը նշեց, թե «88-ից այս կողմ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի չի հաջողվել 300 հազար մարդու բերել հանրահավաքի»: «Թող չխաբեն ու սուտ թվեր չներկայացնեն,- ասաց պատգամավորը և հավելեց, որ եթե այդպես դատելու լինենք, ապա Հայաստանում ընդդիմադիր քաղաքական միավոր ընդհանրապես գոյություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter