HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական հանձնաժողովը 2 մլն եվրո է տրամադրում աղետների ռիսկերի նվազեցման համար

25_12-EvroԵվրահանձնաժողովը 2 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում աղետների դեմ պատրաստվածության համար, քանի որ Հարավային Կովկասում տարեցտարի ավելի հաճախ են ստիպված լինում դիմակայել այնպիսի բնական երևույթների, ինչպիսիք են սողանքները, սելավները, ջրհեղեղները և երկրաշարժերը: Օգնությունը թույլ կտա ընդլայնել տեղական և ազգային իշխանությունների ունակությունները նման աղետների նկատմամբ պատրաստվածություն ցուցաբերելու և նրանց դիմակայելու հարցում: Դրամական օգնությունը կուղղվի Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության վարչության միջոցով, որի համար պատասխանատու կլինի Կարել դե Գուխտը: Ինչպես հայտնում են Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո ծառայությունից, ֆինանսավորումը նպատակ ունի ռազմավարությունների օժանդակման միջոցով մեծացնել տեղական համայնքների և հաստատությունների աղետներին դիմակայման ունակությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը, որն իր հերթին թույլ կտա նրանց ավելի լավ պատրաստվածություն ցուցաբերել, մեղմացնել և արձագանքել բնական աղետներին: Ծրագրերը կօժանդակեն գիտելիքների համակարգումը և փոխանակումը ազգային և տարածաշրջանային իշխանությունների միջև: Նրանք նաև կտրամադրեն աղետների կառավարման հիմնարար գիտելիքներ, վերապատրաստում, վաղաժամ ազդարարման համակարգեր, ինչպես նաև կխթանեն տեղական համայնքների շրջանում իրազեկման արշավները, որոնք կներառեն նաև տարհանման վարժանքներ: Որոշ ոլորտներում կֆինանսավորվեն ենթակառուցվածքային փոքրածավալ աշխատանքներ և ծառայություններ: Որպես հատուկ նշանակետ կլինեն կանայք, երեխաները և այնպիսի խոցելի խմբեր, ինչպիսիք են հաշմանդամները և էթնիկ փոքրամասնությունները: Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված  մարդասիրական ծրագրերն իրականացվում են հասարակական հումանիտար կազմակերպությունների, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և Կարմիր խաչի համայնքների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter