HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ԵԽԽՎ-ն փակեց Մարտի 1-ի էջը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձևի նախագծի 10.1 կետում նշված է, որ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը՝ փակել ««Մելտաքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարումը՝ հիմք է, որ 2010-ին Հայաստանում տեղի են ունեցել հեռարձակման թափանցիկ մրցույթներ։ Սակայն 10.2 կետում նշված է, թե այդ մրցույթները չհանգեցրին «ավելի բազմակարծ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի, և, հետևաբար, գտնում է, որ այս մրցույթի արդյունքը չի համապատասխանում Վեհաժողովի՝ այս առումով պահանջներին»։

Բանաձևի նախագծի 11-րդ կետում նշված է. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008-ի մարտի 10-ի մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը և ընդդիմության ու իշխանության միջև կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008–ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»։

Եվ վերջապես՝ 13-րդ կետում ԵԽԽՎ-ն «ողջունում է սերտ և կառուցողական համագործակցությունը Վեհաժողովի և ՀՀ իշխանությունների միջև, որոնք համարում է որպես օրինակ՝ ԵԽԽՎ մոնիթորինգի գործընթացի շրջանակներում համագործակցության զարգացման»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter