HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գները բարձրացնելու վերաբերյալ որեւէ համաձայնություն չի եղել»

25_12-asulis«Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստ, որտեղ արձանագրվեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընկերությունների միջեւ հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել, որի արդյունքում դեղերի շուկայում գները անհիմն բարձրացել են: Տնտեսական հանձնաժողովի որոշման համար համաձայնության վերաբերյալ որեւէ հիմք չկա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բաղդասար» ընկերության հիմնադիր Վահե Բարսամյանը: Նրա խոսքերով` պետական հանձնաժողովը, իբր հասարակության շահերից ելնելով, ամենաթողության պայմաններում տուրք է տվել պոպուլիզիմին` չունենալով օրենսդրական որեւէ հիմք: «Ուղղակի շոու էր, որ հեռուստաեթերով գնա այն միտքը, որ պետական այն մարմինը, որը կոչված է մրցակցություն ապահովելու, մտահոգված է հասարակության խնդիրներով, եւ ցույց տան, որ նրանք պայքարում են եւ պարտադրում ընկերություններին գներն իջեցնել»,- ասաց նա: Մինչդեռ, ըստ նրա, իրականում մարտի 3-ից սկսած` դրամի կտրուկ բարձացումից հետո, տեղի է ունեցել դեղերի գների ինդեքսացիա, այնուհետեւ գներն սկսել են իջնել, եւ քանի որ շուկայի  առաջատարները գները իջեցրել են, իրենք նույնպես իջեցրել են. «Արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կապված խոզագրիպի վարակի, դոլարի եւ եվրոյի կուրսի բարձրացման հետ, նորից գները բարձրացել են: Մինչեւ սեպտեմբերի կեսերը գները  մոտ էին դեղերի ինքնարժեքին, այնուհետեւ սկսեցին բարձրանալ: Վերադիրը բարձրացել է մոտ 10-15 տոկոս, դա առավելագույնը, այն էլ ` դեղատներում: Այսինքն,  մուտքի ամենաթանկ գինը եղել է 10-15 տոկոս, իսկ ներմուծման գները հասել են 20 տոկոսի»: Վահե Բարսամյանի խոսքերով` եթե մեկը գին է բարձրացնում, մյուսներն արձագանքում են. սա շուկայի օրենքն է: Իսկ թե ինչու է ինքնարժեքը բարձրացել 2 տոկոսով, իսկ ընկերությունները 15 տոկոս են բարձրացրել, նա ասաց. «Շատ բնական է, որ ինքնարժեքի չափով չպիտի բարձրանար, այլ այնքան, որ գոնե մինիմալ վերադիրը, որը մոտ 10 տոկոս է, ապահովվեր: Մենք ավել ենք դնում, որ կարողանանք մեր ծախսերը հոգալ, մինիմալ վերադիրով ենք վաճառում: Մենք միայն արձագանքում ենք շուկայի միջազգային առաջատարներին: Վստահաբար ասում եմ, որ գների բարձրացման վերաբերյալ որեւէ ներքին համաձայնություն չի եղել»: Նրա ասելով` եթե հանձնաժողովը իր իսկ թելադրած պայմաններում կարող է աշխատել, ապա իրենք կարող են զիջել իրենց տեղը, որ հասկանան` որքան դժվար է նման պայմաններում աշխատելը: Վ. Բարսամյանի խոսքերով` իրավիճակը շտկելու համար իրենք պատրաստվում են դիմել կա’մ Պետական հաձնաժողովին, որ վերանայի իր որոշումը, կա’մ դատարան` արդարությունը վերականգնելու համար: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter