HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Օրենքը խախտվել է

29-07_qaxaqapetaran«Ըստ օրենքի` առնվազն 2 ամիսը մեկ անգամ պետք է կազմակերպվի հարց ու պատասխան Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների եւ ավագանու անդամների միջեւ, որտեղ մենք պետք է հրապարակայնորեն բարձրացնենք այն խնդիրները, որոնցով մտահոգված են երեւանցիները, սակայն մինչ օրս հարց ու պատասխան չի եղել: Ես այս մասին հիշեցրի, քաղաքապետն ասաց` եկեք նախաձեռնենք, սակայն նախաձեռնության կարիք չկա, դա օրենքի պահաջն է, որը չի կատարվել»,- ասում է Երեւանի ավագանու «Բարգավաճ կուսակցություն» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը: Նրա խոսքով` «Բարգավաճ Հայաստան» խմակցությունը պնդելու է, որպեսզի հարց ու պատասխանը կայանա 2010 թվականին: «Հարցեր կան, որ պետք է հրապարակային հնչեցվեն եւ քաղաքապետը, նրա տեղակալները, ստորաբաժանման ղեկավարները պետք է հրապարակային պատասխան տան: Այլապես եթե հանձնաժողովների նիստերի ժամանակ քննարկենք, կարող է տպավորություն ստեղծվի, թե ծածկադմփոց վիճակ է, թե չենք ցանկանում այդ հարցերը բարձրացնել»,- նշում է խմբակցության ղեկավարը: Արման Վարդանյանը նշեց, որ 2009 թվականի ընթացքում 147 նամակներ են ստացել քաղաքացիներից, որոնց մի մասի հետ անձամբ են հանդիպել եւ փորձել են խնդիրներին լուծումներ տալ: Քաղաքացիներն ամենից շատ ավագանիներին դիմել են սոցիալական, քաղաքաշինական, կրթական եւ մշակութային խնդիրներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter