Ապօրինի ծառահատումներ
Այս տարվա 11 ամիսների ընթացքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ապօրինի ծառահատման 7 դեպք է գրանցվել (2008 թ. նույն ժամանակահատվածում՝ 20): Պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 400 հազար դրամ։ Քրեական գործ է հարուցվել մեկ դեպքով, մյուսների վարույթը կասեցվել է` կատարողների անձը անհայտ լինելու պատճառով։
«Ապօրինի ծառահատման վարչական իրավախախտումների 28 դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզային բնապահպանական բաժին։ Պետությանը պատճառված 552 հազար դրամի նյութական վնասից վերականգնվել է 170 հազար դրամը»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել