HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին

nalbandyan_52-12Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ և ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական առաջին խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանի գլխավորած պատվիրակությանը: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 24-25-ը ՀՀ  և ԱՄԷ  արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցած քաղաքական առաջին խորհրդատվությունների ընթացքի վերաբերյալ` ընդգծելով դրանց կարեւորությունը երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում: Հանդիպմանն անդրադարձ է արվել նաեւ կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter