HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«ՀԱԿ-ը դարձել է կարագով բուլկի»

Karapetyan-25-12«Որքանով ես գիտեմ` Հայ ազգային կոնգրեսը պայմանավորվում է կամ ձգտում է պայմանավորվել 2012 թվականին 11 պատգամավորական տեղ ունենալու համար: Փաստորեն` խորհրդարանում լինելու պայքարն է այսօր: Համակարգը փոխելու կոչը, որ իրենք էին անում, այդ խնդիրն այսօր կանգնած չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համամիտ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ այլեւս իշխանությանը չի անվանում ավազակապետություն. «ՀԱԿ-ը դարձել է կարագով բուլկի, փափուկ: Էլ չեն ասում ավազակապետություն, իսկ ես սկզբից էլ ասել եմ: Իրենք որ սուր չեն խոսում, ես իմ կենտրոնամետ դիրքորոշումով դառնում եմ ծայրահեղ»,- ասում է Տիգրան Կարապետյանը: Նա հզոր ընդդիմադիր ուժ չի համարում նաեւ «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը. «Դաշնակցությունը մի շոգեքարշ է, որն այլեւս չի քաշում: Ուղղակի պետք է համեստ պահեն իրենց...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter