«Չորրորդ ինքնիշխանություն». 800 հազար դրամ գազի վարձի հետքերով
«ՉԻ»-ին տեղեկացրել էր, որ ՀՀ կապի եւ րանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն՝ նախարարի մի քանի ամսվա աշխատավարձի չափով:
Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը զանգահարել է «ՉԻ» խմբագրություն եւ փոխանցել է, թե նախարարի բնակարանի գազի վարձը կազմել է 14 հազար 140 դրամ:
«ՉԻ»-ն իսկապես արձանագրում է, որ Մանուկ Վարդանյանն այդքան գումար չի մուծել՝ որպես իր բնակարանի գազի վարձ։ Այդքան կազմել է Մանուկ Վարդանյանին պատկանող առանձնատան, ժողովրդի լեզվով ասած՝ «դաչայի» գազի վարձը։
Ավելին՝ «ՉԻ»-ին պարզել է, թե ինչից է գոյացել այդքան գումարը. նախարարն իր առանձնատան լողավազանն ու շոգեբաղնիքն է «աշխատեցրել», որից էլ գոյացել է 800 հազար դրամ գազի վարձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել