HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Խոզագրիպը հասավ նաեւ Ղարաբաղ

13_11-swine-fluԼՂՀ առողջապահության նախարարությունից ստացած տեղեկությունների համաձայն` հանրապետությունում գրանցվել է A H1N1 գրիպի 4 դեպք: Վարակվածներից երկուսը երեխաներ են, երկուսը` մեծահասակներ: Ինչպես «Հետքին» տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, Երեւան ուղարկված 9 նմուշներից 4-ի դեպքում է հաստատվել H1N1 գրիպի վարակը: Վարակվածներից մեկն ամբուլատոր բուժում է ստանում, իսկ 3-ը` ստացիոնար, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել: Ստացիոնար բուժում ստացողներից մեկն էլ դուրս կգրվի մոտակա օրերին: Հիվանդների վիճակը նորմալ է, եւ նրանք ապաքինվում են: Նախարարությունում վստահեցնում են, որ ապահովված են համապատասխան դեղամիջոցներով, եւ մտահոգվելու կարիք չկա: Ընդհանուր առմամբ, վերջին օրերին նկատվում է վերին շնչուղիների հիվանդությունների անկում: Սրա վրա, մասնագետների պնդմամբ, ազդել է նաեւ հանրակրթական, միջին-մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ մանկապարտեզներում պարապմունքների դադարեցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter