HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Մինչեւ 2012 թվականն իշխանական կոալիցիան չի լինելու»

25-12_Koalicia«Խորհրդարանական կոալիցիան արհեստական է, իշխանությանը պետք չի այդ կոալիցիան: Իշխանությունը խորհրդարանում ունի 65+1 պատգամավոր: Ես համոզված եմ, որ մինչեւ 2012 թ.-ի նախագահական ընտրության նախաշեմը կոալիցիա չի լինի, եթե լինի` նախարարական պորտֆելներ չեն լինի: Իշխանությունը թույլ չի տա, որ այլ կուսակցություններն օգտագործեն իշխանական ռեսուրսը, որովհետեւ ինքն է ուզում օգտագործել այդ ռեսուսրը ընտրությունների ժամանակ»,- այսօր հայտարարել է Տիգրան Կարապետյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Ազգային Ժողովի 4 խմբակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, կոալիացիա էին ստեղծել, որից այս տարի դուրս է եկել Դաշնակցությունը` հայ-թուրքական արձանագրություննների ընդունմանը դեմ լինելու պատճառով: Տիգրան Կարապետյանն ասել է, թե հաջորդ տարի հունվարի վերջին միգուցե իրենք էլ հանրահավաք հրավիրեն` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացների վերաբերյալ իրենց մտահոգություններն արտահայտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter