HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մազպետն իր ոգեւորությունը հայտնեց պատվոգրերի տեսքով

20_06-S-HovsepyanԱյսօր Արագածոտնի մարզում մարզխորհրդի տարեվերջյան նիստն էր: Օրակարգում ներառված էր 2 հարց` մարզի համայնքների 2009 թվականի հարկային եկամուտների հավաքագրման արդյունքների ամփոփում եւ համայնքների բյուջեների կատարողականի եւ 2010թ. բյուջեների կազմման գործընթացի մասին: Ինչպես բոլոր մարզխորհուրդի նիստերի ժամանակ, այս անգամ էլ իր ելույթով համայնքապետերին «սթափեցրեց» մարզպետարանի Տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը: Նշենք, որ միայն նրա կոշտ ելույթներից հետո են համայնքապետերն ավելի լրջանում եւ ուշադիր լսում զեկուցողին: «Բոլոր համայնքներում բյուջեն կստանա իդեալական տեսք, եթե պատկերացնենք, որ բյուջեն 5-6 մարդուն աշխատավարձ տալու համար չէ: Բյուջեի հիմնական խնդիրը համայնքի սոցիալական հիմնախնդիրների լուծումն է»,-համայնքապետերին հիշեցրեց Ս. Հովսեփյանը: Նա գյուղապետերին հորդորեց փորձել հրապարակային եւ ժամանակին ցուցատախտակներին փակցնել համայնքապետարաններում կայացրած ցանկացած որոշում: «Վերջին հաշվով թոշակառուն, որ իր թոշակից ձեզ հարկ է տալիս պետք է իմանա, թե իր տրամադրած գումարը որտեղ է ծախսվում: Համայնքների մի մասում բյուջեները ծախսվում են աշխատավարձերի վրա, իսկ թոշակառուի խնդիրն այն չէ, որ նա իր թոշակից կտրի, ձեզ փող տա, որ մի քանիսն աշխատավարձ ստանան»,- ավելացրեց ՏԻՄ վարչության պետը: 25-12-marzpetԱրագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ ուրախությամբ հայտարարեց, որ այս տարի Արագածոտնի մարզը «ռեկորդակիր» է`  սեփական եկամուտների հավաքագրման առումով: «Սա աննախադեպ է մեր մարզի համար: Նման ցուցանիշ դեռ չէր եղել: Մարզում բյուջեն կատարվել է 104.8 տոկոսով, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը` 100 տոկոսով»,-ասաց Ս. Սահակյանը: Մարզպետն այնքան ոգեւորված էր բյուջեի կատարումից, որ պատվոգրի արժանացրեց այն համայնքապետերին, որոնք 100 եւ ավելի տոկսով են բյուջեները կատարել: «Դափնեկիր» համայնքապետերից էին Ապարանի քաղաքապետը, ինչպես նաեւ Չքնաղ, Ջամշլու, Դաշտադեմ, Ներքին Բազմաբերդ, Լուսագյուղ, Երնջատափ, Ուշի, տեղեր, Ռյա-Թազա, Միջնատուն, Աշնակ, Ծաղկաշեն, Բերքառատ համայնքների գյուղապետերը: Պատվոգրերի շնորհումից հետո Վարդենիս գյուղի համայնքապետը դահլիճից հայտարարեց, թե իր համայնքն էլ այս տարի դրական ցուցանիշներ է արձանագրել, սակայն պետությունն իրենց ոչ մի ուշադրության չի արժանացնում: «Անկախությունից հետո մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Դպրոցի շենք, կուլտուրայի տուն` ոչ մի նորոգում չի արվել: Պարոն մարզպետ, խնդրում եմ ձեզ, ինչ որ ձեւով ծրագրեր բերեք գյուղ»,- հայտարարեց գյուղապետ Կամո Պետրոսյանը: Մարզպետ Սահակյանն էլ պատասխանեց, թե գյուղապետի ասածը իրականությանը չի համապատասխանում, եւ որոշակի աշխատանքներ գյուղում իրականացվել են: «Ի՞նչ աշխատանք է տարվել որ: Այս տարիների ընթացքում ընդամենը 1.5 կիլոմետր գազի խողովակ է անցկացվել»,- մարզպետին հակադարձեց գյուղապետը: Ս. Սահակյանն էլ բոլոր համայնքապետերին փոխանցեց, որ 2010 թվականին բարեգործական տարբեր ծրագրերով մարզի 45 համայնքներում իրականացվելու են շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter