HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press812Տեղափոխում են Երեկ «Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրները թերթին տեղեկացրել են, որ մտադրություն կա քաղբանտրակյալ Սասուն Միքայելյանին այսօր տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Իրականում Միքայելյանը, ով դեկտեմբերի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել էր բարդ վիրահատության, դեռևս չի ապաքինվել` նրա մոտ դեռ թարախային պրոցեսներ և այլ խնդիրներ կան: Haykakan-JamanakԽփել-փախել են Երեկ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Երևանի Թամանյան 3 հասցեի դիմացի մայթին: Ըստ ականատեսների, նշված հասցեում մայթի մոտ կանգնած է եղել «ՎԱԶ 2107» մակնիշի սպիտակ գույնի մի ավտոմեքենա: 80 ԼՏ 888 պետհամարանիշերով «Ֆոլկսվագեն» մակնիշի մի ջիփ, «ՎԱԶ 2107»-ին կողքից մի լավ ճզմելով, ի վերջո կայանվել է վերջինիս դիմացի մասում: Իսկ այդ պատմության ողջ հմայքը եղել է այն, որ տեղում եղած քաղաքացիները, ի դեմս ջիփից իջած ամուսինների, ճանաչել են ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին և նրա կնոջը: Նրանք, կարծես ոչինչ չի պատահել, առանց անհանգստանալու իրենց համար ավտոմեքենայից իջել և մտել են շքամուտք: Իսկ քիչ անց ինչ-որ մարդիկ են եկել և սկսել են ուսումնասիրել Գագիկ Հարությունյանի վարած ջիփը` համոզվելու համար, որ այն շատ չի վնասվել «ՎԱԶ 2107»-ը ճզմելուց հետո: Ջիփի վրա պարզապես մի փոքր տպված հետքեր են եղել` «ՎԱԶ 2107»-ի սպիտակ ներկի հետքերը: Chorrord-ishxanutyunԹալանել են Ռազմիկ Զոհրաբյանին Երեկ թերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ օրերս անհայտ անձը կամ անձինք թալանել են ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի բնակարանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` գողերը հաջողացրել են պատգամավորի տնից տանել բավականին խոշոր գումար, ինչպես նաև զենքերի հարուստ հավաքածու: Ասում են, որ Զոհրաբյանն ամեն օր տեռորի է ենթարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանությանը` նրանցից պահանջելով անհապաղ գտնել գողերին կամ գոնե իր զենքերը հայտնաբերել: Զոհրաբյանն այստեղ-այնտեղ լալահառաչ պատմում է, թե ինչ թանկ մարդիկ են իրեն այդ ամենը նվիրել, և որքան կարևոր են այդ զենքերն իր համար: Hayoc-ashxarhՊատգամավորների պրովոկացիան Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրանքով հանրապետության նախագահին 21 պատգամավորների կողմից դիմում ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պրովոկացիա է համարում: «Անկեղծ ասած, պատգամավորների` օրենսդիրներին դիմումը, ինչ-որ պրովոկացիա եմ համարում: Նրանք պետք է հասկանան, որ կա համաներման ինստիտուտ և ներման ինստիտուտ, և դրանք ունեն իրենց իրավական ռեժիմը: Նրանք հիանալի պետք է հասկանան, որ նմանատիպ ներման ինստիտուտը գործում է, երբ դատապարտյալն անձամբ է դիմում: Նմանատիպ քայլ անելը, ես անձամբ կոռեկտ չեմ համարում»,- երեկ ասաց Արմեն Հարությունյանը: Նա ցանկություն հայտնեց, որ այդ նույն պատգամավորները ցույց տան, թե ցանկության դեպքում երկրի ղեկավարը ինչպես կարող է առանց օրենքը խախտելու ներում շնորհել Սասուն Միքայելյանին: «Կան քայլեր, որոնք պիար ակցիա են քեզ համար, բայց դրանից որևէ օգուտ չկա, որովհետև գոնե օրնեսդիրները իրավական ռեժիմներին պետք է ծանոթ լինեն»,- եզրափակեց ՄԻՊ-ը: AravotԿարելի է և հավատալ Նոր տարվա հրաշքին «Մարդիկ ապրելու, դժվարությունները հաղթահարելու համար պիտի ունենան երազանքներ ու հավատան հրաշքներին: Նոր տարին առիթ է` դրանք ամփոփելու և նոր երազանքների համար: Սա է թերևս Նոր տարվա խորհուրդը, առավել ևս` մեր ժամանակներում, երբ հոգու համար շատ քիչ բան կա: Հատկապես դժվար ժամանակներում հրաշքին հավատալը և հանուն դրա իրականացման աշխատելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար` անկախ տարիքից»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ է Նոր տարվա հրաշքին և Ձմեռ պապին, ասաց ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Hraparak«Բուդ ամեն մարդու տանը չկար» «Սեղանին պարտադիր պետք է լիներ պասուց տոլմա, խաշած կարմիր լոբի` վրան սոխ կտրատած: Բուդ ամեն մարդու տանը չկար: Դժվար էր ճարվում ամեն ինչ, մի երկու շիշ լիմոնադ, մի հավ` խանութներից ծանոթի միջոցով: Մամաս մեծ քառակուսի թավա էր վարձում, որի մեջ սիրուն սարքում, կտրատում էր փախլավան»,- հիշում է գեղանկարիչ Սամվել Սևադան: Azg-oratertԱրևմտահայերեն լուրեր` թուրքական հեռուստատեսությամբ Դեկտեմբերի 28-ին թուրքական հեռուստաընկերոթյուններից մեկը օրվա լուրերը կհեռարձակի նաև արևմտահայերենով: Այս հեռուստաընկերությունը ՏՍ TV-ն է, իսկ արևմտահայերենով լուրերը դեկտեմբերի 28-ից կհեռարձակվեն ժամը 20:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter