Ջրահեղձ է եղել
Երեկ, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրաքարշում (դրենաժ) տղամարդ է ջրահեղձ եղել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 13.10-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել Մասիս քաղաքի բնակիչ, 1954 թ. ծնված Ղարիբ Կրմինյանի դին:
Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել