Լիբանանի վարչապետն ընդունել է Հայաստանի դեսպանին
Դեկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը:
Դեսպան Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար: Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետին է փոխանցել վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը:
Վարչապետ Հարիրին շնորրհակալություն է հայտնել պաշտոնական հրավերի համար եւ հույս հայտնել, որ մոտակա ամիսներին կվերսկսվեն բարձի մակարդակի փոխայցելությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել