HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու». պարզվում է` ՊՆ-ին կից արդեն երկու տարի գործում է հասարակական խորհուրդ

Վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունն դրա հաղթահարման, ինչպես նաև զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:

Սակայն երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ:

Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:

Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում:

Ինչպե՞ս կարող է հասարակություն-բանակ կապի համար պատասխանատու օղակը ներկայացված չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը:

Ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին` YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվականա ծառայության բազայում:

«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր:

Միաժամանակ հուսով ենք, որ մեր այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին:

Մեկնաբանություններ (5)

AK
Sa el hstak patasxan ays sadrichnerin - http://koreolan.livejournal.com/148732.html. Togh kardan u patasxan tan.
Տեր Վրթանես
Չենք լռելու -ի ն թվում է,թե ինչից ինքը տեղյակ չէ , գոյություն չունի: Բանակը հայ ժողովրդի կարեւոր ձեռքբերումներից է :Գոյություն չունի որեւէ պետության անթերի բանակ,որտեղ միայն սիրո եւ բարության մթնոլորտ է տիրում:Բանակը քննադատելով՝ հայտնի դառնալու Չենք լռելու-ի ոճն ազգադավ է եւ նենգ: Ես ինքս առիթ եմ ունեցել Չենք լռելու իրենց կոչողներին ցույց տալու իրենց տգիտությունը եւ շնորհակալության փոխարեն արժանացել եմ վիրավորանքների: 3 տարի ծառայել եմ հայկական բանակում որպես գնդի հոգեւոր սպասավոր եւ հպարտ եմ Հայոց Բանակի հաղթանակներով : Բանակում այսօր բարոյահոգեբանական վիճակն օր-օրի լավանում է եւ միայն կույրը կարող է չնկատել: Չենք լռելու իրենց կոչողները մարտնչող տգիտություններ են:
Գոհար, զինվորի մայր
Հանրային խորհրդի անդամները աշխատավարձ չեն ստանում...
gayane
Պաշտպանության նախարարությոան հասարակական խորհուրդ` այն էլ բաղկացած 12 հոգուց: Սա չի նշանակում արդյոք, որ 12 հոգի, երկու տարի, ենթադրում եմ` բարձր աշխատավարձ են ստացել ոչինչ անելու համար, կամ 12 ՀՀ քաղաքացի զրկվել էն բարձր վճարվող աշխատանքից, կամ աշխատանքի վատ կազմակերպման պատճառով հասարակության մեջ արմատավորել են անվստահությաուն բանակի նկատմամբ: Պետք է որ այս լրատվությունը ստուգի և իրազեկ պահի կարծեմ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Գոհար, զինվորի մայր
Այո, խորհուրդը կա, ձևավորվելիս ,,Հայաստանի Հանրապետություն,, թերթում այդ մասին գրվել է,սակայն ինչ գործունեություն են ծավալել ?երբևէ չեմ լսել կամ տեսել հեռուստացույցով ի տարբերություն ՆԳՆ խորհրդի...Ողջունում եմ ,,Չենք լռելու,, երիտասարդական նախաձեռնության քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter