HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցագործության 168 դեպք Վայոց ձորի մարզում

2009 թվականի 11 ամիսների ընթացքում ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է հանցագործության 168 դեպք, որոնցից բացահայտվել են 151-ը: Արձանագրված ծանր հանցագործությունների քանակը 31-ն է, որոնցից բացահայտվել է 23-ը: Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` թմրանյութ պահելու եւ ապօրինի շրջանառության 10 դեպքից բացահայտվել է 10-ը: Հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության 48 դեպքերից 46-ը բացահայտվել է: Արձանագրված հրազեն, զենք-զինամթերք պահելու 14 դեպքերը բացահայտված են: Գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 45 դեպք, 34-ը բացահայտված են: 2009թ. 11 ամիսների հանցագործությունների բացահայտման տոկոսը 94 է, նախորդ տարվա 78,5-ի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter