Պատգամավորը հիմնել է «Շիրակ միավորում» կազմակերպություն
Պետական գրանցում է ստացել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի և նրա թիմակիցների նախաձեռնությամբ հիմնադրված «Շիրակ պատմամշակութային միավորում» հասարակական կազմակերպությունը: «Շիրակ միավորում» կազմակերպության գործունեության նպատակներն են` նպաստել պատմամշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը` համագործակցելով միջազգային կազմակերպությունների և ՏԻՄ-երի հետ իրականացնել պատմական հուշարձանների հաշվառում և գույքագրում, ստեղծել Շիրակի պատմամշակութային արժեքների վերականգնման ու պահպանման հիմնադրամներ` ակընկալելով ինչպես տեղաբնակ, այնպես էլ արտասահմանում ապրող մեծահարուստ գյումրեցիների ներդրումները հիմնադրամին:
Շիրակ միավորումը նպատական ունի նաև զբաղվել դպրոցականների, երիտասարդության հայեցի դաստիարակության խնդիրներով, ինչպես նաև բարեգործությամբ, այդ թվում օժանդակել տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին իրենց ուսումը շարունակելու հանրապետության և արտասահմանյան առաջավոր ԲՈՒՀ-երում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել