Սուքիասյանների բիզնեսը` «ոստիկանական օպերացիայի» թիրախ
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Կոնցեռնի» լրատվական բաժնից «Հետքին» փոխանցեցին, որ այսօր առավոտվանից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները ստուգումներ են իրականացնում ընկերության ձեռնարկություններում և, «ըստ որոշ տեղեկությունների, ոմանց նույնիսկ բերման են ենթարկել»:
Աղբյուրի փոխանցմամբ` այս պահին «ոստիկանական օպերացիան» իրականացվում է «Այրարատ» տոնավաճառում («Նարեկ» ՍՊԸ): Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» խոստացան տեղեկություններ տրամադրել առաջիկա կես ժամվա ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել