HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդալների են արժանացել

04_12-N-AvdalyanՍերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Վարդանի Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ունեցած մեծ նվաճումների համար Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանը եւ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Արշալույսի Ներսիսյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Սիրեկան Մելիքի Ջանոյանը` «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար, վաստակավոր մարզչի` ծանրամարտի մարզիչներ Երվանդ Ավետիքի Կիրակոսյանը և Աշոտ Ռոմանի Դանիելյանը, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Արմեն Արամի Բաբալարյանը, թաեքվոնդոյի մարզիչ Արսեն Արամի Ավետիսյանը, բռնցքամարտի մարզիչներ Սամվել Վարանցովի Սողոմոնյանը և Արման Էդուարդի Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter