HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆոլքսվագենն» ընկել է ջրատարը. 2 զոհ

Աշտարակ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին նախօրեին՝  ժամը 2:00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Արզնի-Շամիրամ ջրատարը, ինչի հետևանքով Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանը մահացել է:

Վթարված ավտոմեքենան ջրատարից հանելուց հետո սրահում հայտնաբերվել է 18-ամյա  Մարիամ Եղիազարյանի դիակը:

«Վարորդը` 25-ամյա Գևորգ Ավագյանը, նույն օրը մեղայականով ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter