Ընթերցողների հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը
«Հետքի» հյուրն է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:
Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Քոչարյանին այս պահից մինչեւ հինգշաբթի: Արամ Քոչարյանը ծնվել է 1952թ. նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
1979 թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1974-1975 թթ. աշխատել է Կիրովականի թիվ 3 շինվերանորոգման տրեստում բանվոր: 1972-1974 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1979-1985 թթ. աշխատել է Կիրովականի Սարքաշինական տեխնիկումում պատմություն, հասարակագիտություն առարկաների ուսուցիչ: 1985-1991 թթ. աշխատել է ՀԿԿ Գուգարքի շրջկոմի հրահանգիչ-բաժնի վարիչ: 1991-1996 թթ. աշխատել է Հ Հ Գուգարքի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի վարիչ: 1996-1997 թթ. աշխատել է Վանաձորի «Հաց» ԱԱՄ-ն գլխավոր տնօրենի տեղակալ: 1997-1999 թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի Կրթության վարչության պետ։ 1999 – 2005 թթ. Լոռու մարզպետի տեղակալ: 2005 – 2006 թթ. ՀՀ սոց. ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։ 2006 թ. դեկտեմբերից Լոռու մարզպետ։ 2002 թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի կողմից պատվոգրով: 2008 թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով 1998 թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2007 թ. հունվարից ընտրվել է ՀՀԿ Լոռու մարզային կազմակերպության խորհրդի նախագահ։ ՀՀԿ խորհրդի անդամ է ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել