HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկներում վերսկսվել են մոնիտորինգները

2002 թվականի հոկտեմբերից Ղարաբաղում գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը տարվա ընթացքում մասնակցել է տարածաշրջանում անցկացված միջազգային տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ տեղում կազմակերպել է մի շարք միջոցառումներ: Ամփոփելով անցնող տարվա աշխատանքները, կազմակերպության նախագահ Ալբերտ Ոսկանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ սեպտեմբեր ամսին կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնը. սեպտեմբերի 28-30-ը կինոփառատոնի ֆիլմերը ցուցադրվել են Ստեփանակերտում, հոկտեմբերի 2-4-ը` Հադրութում եւ հոկտեմբերի 5-7-ը` Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Տարվա ընթացքում կազակերպության ուշադրության կենտորնում են եղել նախկին ռազմագերիների եւ նրանց ընտանիքների խնդիրները: 2 տարվա ընդմիջումից հետո  Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը դեկտեմբերի 19-ից վերսկսել է իր մոնիտորինգների անցկացումը Ղարաբաղի քրեակատարողական հիմնարկներում: Կազմակերպության անդամներն այցելել են քրեակատարողական բաժին եւ ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարան: Հիշեցնենք, որ 2003-ից կենտրոնը, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ, անց է կացրել պարբերական մոնիտորինգներ` Ղարաբաղի քրեակատարողական հիմնարկներում` ուշադրություն դարձնելով սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, բարոյահոգեբանական վիճակի եւ այլ հարցերի վրա: Սակայն, 2007 թվականի հունիսին Ոստիկանության ծառայության ղեկավարությունը մերժել է կենտրոնին շարունակել մոնիտորինգը: 2007-ից մինչեւ 2009-ի աշունն ընկած ժամանակահատվածում կազմակերպության` մոնիտորինգները վերսկսելու հետ կապված երկրի ղեկավարությանն ուղղված նամակներն անպատասխան էին մնացել: Միայն այս տարվա նոյեմբերին նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակից հետո կազմակերպությունը թույլտվություն ստացավ վերսկսել մոնիտորինգները: Ալբերտ Ոսկանյանը հավաստիացնում է, որ կենտրոնը 2010-ին շարունակելու է իր աշխատանքները` նախկին ռազմագերիների, գերիների, նախկին բանտարկյալների եւ նրանց ընտանիքների անդամների, կրոնական փոքրամասնությունների հետ: Կազմակերպությունը նախատեսում է նաեւ շարունակել մոնիտորինգը քրեակատարողական հիմնարկներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter