HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ` մահվան ելքով

Երեկ, ժամը 18.00-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 62-րդ կիլոմետրում` Ներքին Գետաշեն գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ «Հոնդայի» մակնիշի 20 ՕՍ 234 պետհամարանիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկելով Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աղասի Գեւորգյանին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին: Պատահարի հետեւանքով Ա. Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, ավելի ուշ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter