HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ զոհ, հինգ տուժած

Դեկտեմբերի 27-ին Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 14 ՏՍ 398 եւ «ՎԱԶ-2103» մակնիշի 14 ՍՕ 157 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Արեւաշող գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արթուր Հակոբջանյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1966 թ. ծնված Ա. Սողոմոնյանը, նույն մարզի Սոլակ գյուղի բնակիչներ` 1961 թ. ծնված Ֆ. Հունանյանը, 1962 թ. ծնված Հ. Հունանյանը, 1962 թ. ծնված Վ. Խաչատրյանը եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Մ. Մալյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter